close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ լինելն ամոթ է, քանի Փաշինյանը ղեկավարում է այս երկիրը․ Տիգրան Աթանեսյան

Քաղաքական

11 Մայիսի 2021, 17:40
 Հայ լինելն ամոթ է, քանի Փաշինյանը ղեկավարում է այս երկիրը․ Տիգրան Աթանեսյան

Քանի Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանը, հայ լինելն ամոթ է․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝  ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում մեզ ծաղրում են, լուրջ չեն վերաբերվում, արժանապատիվ, հաղթանակած ազգից վերածվել ենք Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» ազգի։ «Միշտ էլ եղել են հայեր, որոնք սիրել են պարսիկներին եւ թուրքերին, նույն տեսակի հայը չի վերացել, սիրում է Նիկոլին։ 880 հազար հայ գնացել, ընտրել է տգետ, փնթի, անշնորհք, ապերախտ մարդու՝ որպես իրենց առաջնորդ։ Որպեսզի հասկանան, թե ինչ աղետ են գործել,ընտրելով նրան, յուրաքանչյուրը պետք է խոստովանի, որ ինքը եւս ինչ-որ առումով եղել է Նիկոլ՝ ամենավատ իմաստով, որ պատասխանատու է հայրենիքի կորստի եւ մեր տղաների մահվան համար։ Կա զանգված, որը երբեք այնքան ուժ չի ունենա, որ դրա հետ հաշտվի։ Նրանք կմնան սրա կողքին՝ պաշտպանելով իրենց արած հիմարությունը»,- նշեց փաստաբանը։

Աթանեսյանն ընդգծեց՝ ամեն մեկն իր տեղում, ինչպես կարող է՝ խոսքով, գործով, մտքով, պետք է պայքարի։ «Նոյեմբերի 9-ից հետո այլընտրանք չկա, ուզո՞ւմ ես մնալ հայ, ուզո՞ւմ ես, որ քո երեխան քեզ հարգի, պետք է պայքարես եւ օր առաջ այս տականքներից ազատվես»,- ասաց նա։

 Փաստաբանի խոսքով՝ զոհվածների, վիրավորների թիվ չգիտենք, երեկ հայտարարում են, թե երջանիկ Հայաստանում ենք ապրում։ «Շատ վաղուց ասել եմ՝ այս մարդն ամեն ինչ սուտ է ասում, անգամ՝ երբ ինչ-որ մեկին բարեւում է։ Ես իմ 20 տարվա կարիերայում նման ստախոս չեմ տեսել, նա բոլորին գերազանցել է։ Ինչ ասում է, մի՛ հավատացեք, մի՛ լսեք։ Խարդախության զոհերի վիճակը նման է հոգեբանական բարդույթի, դու պետք է ընդունես, որ քեզ խաբել են, եթե անգամ աշխարհի ամենախելացին ես, քեզ խաբել են։ Նրան ձայն տվածները պետք է ընդունեն, որ խաբվել են շատ պրիմիտիվ ձեւով»,- ասաց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica