close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 1 մարդ մահացել է, 16-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Հասարակություն

11 Մայիսի 2021, 16:38
 1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար. 1 մարդ մահացել է, 16-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 9, խարդախության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, գույքը դիտավորությամբ վնասելու` 4, յուրացման կամ վատնման, դրամանենգության և ընտանեկան բռնության՝ 2-ական, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեփականության անձեռնմխելիության իրավունքի խախտման, սառը զենքի հայտնաբերման և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica