close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իջեւանցու էշը Փաշինյանին հիստերիայի մեջ է գցել

Քաղաքական

11 Մայիսի 2021, 12:57
 Իջեւանցու էշը Փաշինյանին հիստերիայի մեջ է գցել

Yerkir.am-ի տեղեկություններով՝ իջեւանցու և նրա էշի ակցիան Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տարել, հրահանգել է պատժել ԱԺ-ի տարածքը հսկող ոստիկաններին, ՊՊԾ ծառայողներին եւ էշին «բերման ենթարկած»՝ քաղաքապետարանի աշխատակիցներին։

Հիշեցնենք՝ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում էր վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստին, Իջեւանի մի բնակիչ, իջեւանցիների խնդրանքով, էշով եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ եւ սպասում էր Փաշինյանին: Քաղաքացին ասաց, որ Իջեւանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել Արցախը՝ իջեւանցին սպասում էր Փաշինյանին ԱԺ-ի մոտ, որ նրան, էշին թարս նստեցրած, տանի Իջեւան:

Զավեշտն այն է, որ ամոթն ու արժանապատվությունը կորցրած Փաշինյանին թվում է, թե իրեն վահան հանդիսացող ոստիկանները հիմա էլ պիտի «փրկեն»  պատվազրկվելուց ու անարգվելուց։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանին անվանում են կապիտուլյանտ, դավաճան։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica