close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը

Հասարակություն

9 Մայիսի 2021, 16:59
 Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Տաջիկստանի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է. «Մայիսի 9-ը մեր երկրների ժամանակակից պատմության մեջ նշանակալի օր է: Այս օրը մենք մեծարում ենք թշնամու դեմ անողոք պայքարում մեր նախնիների արիության անգնահատելի հերոսությունը, հայրենասիրությունը և համառությունը, հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց հերոսական աշխատանքով հաղթանակ են կերտել թիկունքում:

Համոզված եմ, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը հետագայում ևս կզարգանան և կբազմապատկվեն՝ մեր ժողովուրդների հիմնարար շահերին համապատասխան»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica