close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցությունը աշխարհով մեկ պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

9 Մայիսի 2021, 16:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցությունը աշխարհով մեկ պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Այսօր մենք դաշինք ենք ձևավորում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ձևավորման միջոցառմանը, որը կազմվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության միջև։

Նա նշեց, որ երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները հիմնականում անվտանգության սպառնալիքների հետ են կապված։

Երկիրը, նրա խոսքով, ունի կառավարման և տնտեսական ճգնաժամ։ Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամը։

Եվ պետք են ուժեր ու մարդիկ, որ բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար։

«Ինչո՞ւ ես․ ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում։ Ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչո՞ւ Դաշնակցությունը՝ հարցին նա պատասխանեց․ որովհետև ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել է և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։

«Սա նաև այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ Դաշնակցությունը եղել է Կառավարության անդամ իմ նախագահության տարիներին նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձը արդյունավետ է, արդյունքները կան և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել»,-ասաց նա։

Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ հարցին, Ռոբետ Քոչարյանը պատասխանեց․ այն ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանով մեկ, և Սյունիքը ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար` Սյունքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում։

«Այստեղ վտանգները լուրջ են և, կարծում եմ, Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում»,-ասաց նա։

Այս իշխանությունը, նրա խոսքով, մեր պարտության խորհրդանիշն է, այդ պատճառով էլ պետք է հեռանա։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica