close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մենք ապրելու այլ տարբերակ չունեինք». ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի առաջին հարցազրույցը՝ Շուշիի ազատագրման առիթով

Քաղաքական

9 Մայիսի 2021, 14:20
 «Մենք ապրելու այլ տարբերակ չունեինք». ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի առաջին հարցազրույցը՝  Շուշիի ազատագրման առիթով

«Երկիր» օրաթերթի 1992 թմայիսի 9-ի թիվը վաղ առավոտյան ազդարարեց կատարված հրաշքի՝ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Նույն թվի մեջ զետեղվել է նաև ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի՝ Շուշիի ազատագրման առիթով տրված առաջին հարցազրույցը: Ստորև ներկայացնում ենք այն նույնությամբ.

«Մենք այլ տարբերակ չունենք»,- ասում է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որի հետ ժամը 23-ին կապնվեց մեր թղթակիցը

-Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները լայնածավալ հարձակումներ էին գործում Ստեփանակերտի վրա: Ամեն օր զոհվում էին քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Վիճակն անտանելի էր դառնում: Եվ մայիսի 7-ին ԼՂՀ ԳԽ նախագահության նիստը պաշտպանության խորհրդից պահանջեց լռեցնել թշնամու կրակակետերը, ապ-ահովել խաղաղ բնակչության անվտանգությունը: Երեկ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը դիմեցին վճռական գործողությունների: Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը ամեն գնով պետք է կասեցվեր: Մենք ապրելու այլ տարբերակ չունեինք: Իրադրությունն այժմ շատ բարդ է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Շուշին դադարի ԼՂՀ-ի հանդեպ ագրեսիայի օջախ լինելուց: Ես համոզված եմ, որ մեր գործողությունները ըմբռնումով կընկալվեն ամբողջ աշխարհում: Ես համոզված եմ, որ ողջ հայ ժողովուրդն այսօր մեր կողքին է և աջակցելու է մեզ: Աստծո և մեզ վրա է հույսներս:

Վերջում ավելացնեմ, որ Աստծո կամոք այսօր «առաջնորդի» արձանը հանվեց Ստեփանակերտի Լենինի հրապարակից: Այսուհետև այն կոչվելու է Հանրապետության հրապարակ:

«Երկիր», 9 մայիսի, 1992 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica