close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէ գլխիկոր համակերպվել ստեղծված իրավիճակի հետ․ Արթուր Խաչատրյան

Քաղաքական

9 Մայիսի 2021, 13:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէ գլխիկոր համակերպվել ստեղծված իրավիճակի հետ․ Արթուր Խաչատրյան

Պետք չէ գլխիկոր համակերպվել ստեղծված իրավիճակի հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը Եռաբլուր պանթեոնում, ուր դաշնակցական գործիչներն այցելել էին նահատակ մարտիկների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։

Արթուր Խաչատրյանը խոստացավ Եռաբլուրում հանգչող ընկերներին, որ կվերականգնենք այն փառքը և պատիվը, որը նրանք էին կերտել։

«Բոլորիս գիտակցումն է, որ եթե մենք կորցնենք Արցախը, կփակենք մեր պատմության վերջին էջը։ Դա հստակ գիտակցում է, և դա է, որ ամբողջ աշխարհում բռունցքել է հարյուր հազարավոր հայերի, ովքեր պատրաստ չեն համակերպվել այն իրավիճակի հետ, որ 6 ամիս առաջ հաստատվեց Հայաստանի արցախյան հատվածում»ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա համոզված է, որ ճիշտ արտաքին ու ներքին քաղաքականության դեպքում, ներքին համերաշխությունը վերականգնելու դեպքում, հզորությունը վերականգնելու դեպքում հնարավոր է վերադարձնել այն ամենը, ինչ կորցրինք 44-օրյա պատերազմի ցավալի պարտության հետևանքով։

«Դրա համար պետք չէ գլխիկոր համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, պետք է հասկանալ, որ միայն հզորանալու դեպքում կերաշխավորվի մեր ժողովրդի արժանապատիվ կյանքը այս տարածաշրջանում»,-ասաց դաշնակցական գործիչը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica