close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը

Քաղաքական

9 Մայիսի 2021, 10:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը

Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել Նիկոլ Փաշինյանը։ Նախ, Tert.am-ը նկարահանում էր Փաշինյանի այցը, որի ընթացքում նախ Փաշինյանի աշխատակազմը, մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը դիմեցին Tert.am-ի լրագրողին՝ փորձելով կանխել հարցեր տալը Փաշինյանին, այնուհետև հայտնվեցին ոստիկանության ծառայողներ, որոնք արգելեցին Tert.am և News.am լրատվամիջոցներին մոտենալ և լուսաբանել Փաշինյանի` Եռաբլուր այցը։ Միաժամանակ, թույլատրեցին այլ լրատվամիջոցի բարձրանալ դեպի այն հատված, որտեղ Փաշինյանն էր։

Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի` ոստիկանին տրված հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։

Քիչ անց, քաղաքացիական հագուստով, նաև սպորտային հագուստով անձինք լրագրողին չթույլատրեցին գնալ մեկ այլ ուղղությամբ։

Լրագրող Անի Գևորգյանը նկատեց,որ խոչընդոտում են մասնագիտական գործունեությանն ու իր անգամ ազատ տեղաշարժը։

Լրագրողներին դեպի Փաշինյանի գտնված հատված թույլ չտալու համար ոստիկանության լրացուցիչ ուժեր բերվեցին, նրանց խոչընդոտում էր նաև Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը` անվտանգության աշխատակիցների հետ միասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica