close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասկերանում 21-ամյա վարորդը իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. Արցախի ԱԻՊԾ

Հասարակություն

8 Մայիսի 2021, 15:37
 Ասկերանում 21-ամյա վարորդը իր վարած «Mitsubishi montero»  մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. Արցախի ԱԻՊԾ

Մայիսի 8-ին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ  քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ Ա.Մ.-ն իր վարած «Mitsubishi montero»  մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և ջրի մեջ կողաշրջվել: Մեքենայի մեջ է եղել նաև նրա 70-ամյա տատիկ՝ Շ.Գ.-ն:

Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով մեքենայից հանել են քաղաքացիներին՝ ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica