close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմում ամուսնուն և տունը կորցրած, 8 երեխաների մայր արցախցին օժանդակության կարիք ունի

Հասարակություն

8 Մայիսի 2021, 15:15
 Պատերազմում ամուսնուն և տունը կորցրած, 8 երեխաների մայր արցախցին օժանդակության  կարիք ունի
Քարվաճառի բնակչուհի, պատերազմից և դավաճանության արդյունքում Քարվաճառի հանձնումից հետո ՀՀ տեղափոխված Թամարա Գրիգորյանը գրում է.
 
Վանաձորցի սիրելի ընկերներ,
Տիկին Վերգինեն 2020 թվականի պատերազմից հետո ընտանիքի հետ բնակվում է Վանաձորում: Նրա ամուսինը զոհվել է սեպտեմբերի 30-ին: Կինն այժմ իր հինգ դպրոցահասակ երեխաների (ութ երեխա ունի, մեկն ամուսնացած է, մեկը ժամկետային զինծառայող է, մյուսը` ուսանող Ստեփանակերտում) կարիքները հոգալու համար սկսել է ժենգյալով հաց թխել ու վաճառել: Կարծում եմ` իրական օգնություն կլինի, եթե յուրաքանչյուրս գոնե շաբաթը մեկ անգամ նրանից ժենգլայով հաց գնենք. մարդը փորձում է իր արժանապատիվ աշխատանքով դուրս գալ այս ծանր իրավիճակից: Պատվիրելու համար զանգահարեք 077343644 հեռախոսահամարով: Կարող եք վերցնել կա՛մ Թումանյան 2ա հասցեից, կա՛մ կարող են առաքել: Կանաչեղենի հիմնական մասն Արցախից է ուղարկվում, ես երեկ վերցրել եմ, համով է, իսկական արցախյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica