close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու՞ 2018 թ. մերժվեց Ս. Սարգսյանը, սակայն բանտարկվեց Ռ. Քոչարյանը. Լ. Տեր-Տետրոսյանի հայտարարության հետքերով

Խմբագրի անկյուն

8 Մայիսի 2021, 13:13
 Ինչու՞ 2018 թ. մերժվեց Ս. Սարգսյանը, սակայն բանտարկվեց Ռ. Քոչարյանը. Լ. Տեր-Տետրոսյանի հայտարարության հետքերով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր այսօրվա հայտարարության մեջ խոսել է Սերժ Սարգսյանի հետ ս.թ. մայիսի 1-ին կայացած հանդիպման մասին՝ 3-րդ նախագահին առաջարկված  հայտարարության մեջ հատուկ շեշտելով «…ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը»:  

Հետաքրքիր է՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հարց տվե՞լ է վերջին 22 տարիների ընթացքում, թե, եթե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակը լիներ ռևանշիզմի, վրեժխնդրության շրջան, ապա ինքը կամ իր գաղափարական-քաղաքական թիմակիցներն այսօր ուր կլինեին:

Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հարց տվե՞լ է, թե, եթե Ռոբերտ Քոչարյանը տար քաղաքական և իրավական գնահատական 1990-ական թվականներին տեղի ունեցած վայրենի թալանին, գործարանների ու հիմնարկ ձեռնարկությունների յուրացմանն ու որպես մետաղի ջարդոն արտահանմանը, Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ գործող զինված բանդաներին, քաղաքական հողի վրա կատարված բազմաթիվ սպանություններին, ազգային կուսակցությունների կասեցմանը, արդյունաբերական ներուժի, էներգետիկ անվտանգության փոշիացմանը, Արցախի հարցում ունեցած ծայրաստիճան պարտվողական, տեղ-տեղ դավաճանության հասնող կեցվածքին, 1995-1996 թթ. տեղի ունեցած ընտրություններով հիմնադրված ընտրակեղծարարությանն ու զոռբայական բարքերին, «Նաիրիտի», ատոմակայանի և մի շարք կարևորագույն այլ ռազմավարական նշանակության գիտաարտադրական հիմնարկությունների փակմանն ու պոտենցիալի փոշիացմանը… (շարքն անվերջ կարելի է շարունակել), ապա Տեր-Պետրոսյանն ու այլ պատասխանատուներ հիմա որտեղ կլինեին:

Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի կառավարման 10-ամյակում կարո՞ղ է նշել փաստեր ու դեպքեր, երբ, փորփրելով 1991-1997 թթ. տեղի ունեցածը, Ռոբերտ Քոչարյանը կազմել է ցուցակներ ու քաղաքական հողի վրա հալածանքների ենթարկել ՀՀՇ-ական – տեր-պետրոսյանական թիմի ներկայացուցիչներին, ավելին, կարո՞ղ է նշել գոնե 5-10 անուն, որոնց Քոչարյանի օրոք դատել են, օրինակ, վայրենի թալանի ու պետությանը պատճառած ահռելի վնասների համար (ներառյալ Տեր-Պետրոսյանի մերձավոր հարազատները): Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտի՞, չի՞ տեսել, չի՞ ուզում տեսնել պատմական կարևորագույն փաստը, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն իշխանության գալով՝ «լինկոլնյան գիծ» քաշեց անցյալի իրողությունների ու ներկայի միջև և անցավ առաջ՝ կարճ ժամանակում երկրի զարգացման ընթացքը դնելով ամուր ռելսերի վրա, Տեր-Պետրոսյանը չի՞ տեսել, որ իր իշխանության տարիների գնահատականը տվել է ոչ թե Քոչարյանը՝ իր «ռևանշիստական քայլերով», այլ պատմաբանները, հասարակագետները, պարզ մարդիկ և, իհարկե, ինքը՝ Տեր-Պետրոսյանը:

Այսքանից հետո՝ ի՞նչ անվանում կամ որակում տալ Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության մեջ տեղ գտած արտահայտությանը: Երևի դա թողնենք ընթերցողի խղճին: 

Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հարց տվե՞լ է, թե 2008 թ. ով եկավ քաղաքական ասպարեզ՝ ռևանշիստական մոլուցք տարածելով հասարակության շրջանում, թունավորելով երկրում մեծ ջանքերի գնով ստեղծված խաղաղ և ստեղծարար մթոնոլորտը, ո՞վ վերարթնացրեց նույն Քոչարյանի կողմից չպատժված նախկին ՀՀՇ-ածին սուբյեկտներին, ո՞վ թևի տակ առավ և աճեցրեց մի գավառական կիագրագետ շանտաժիստի (որը մեկ տասնամյակ անց պետք է դառնար համազգային ողբերգության ճարտարապետը), ո՞վ հանգիստ գնաց տուն՝ մինչ այդ վերելք ապրող երկրում արյուն հեղվելուց հետո:

Այո՛, ազգային ուժերը գալիս են ռևանշի: Բայց դա կրկին չի՛ լինելու ինչ-որ անձանց դեմ կույր վրեժխնդրության տեսքով: Ինչու՞: Շատ պարզ պատճառով. ռևանշ տեղի է ունենում, երբ կան պարտվող և հաղթող կողմեր, Ռ. Քոչարյանը չի՛ պարտվել Նիկոլ Փաշինյանին, հետևաբար, Ռ. Քոչարյանի գլխավորած ազգային-պետականակերտ ուժերի կողմից ռևանշ տեղի է ունենալու կրկին արժեքների ու գաղափարների դաշտում, այն է՝ 2018 թ. ժամակավորապես հաղթանակած ապազգային-պետականաքանդ ուժը՝ նիկոլիզմը (որը խորքի մեջ հենց ՀՀՇ-իզմն ու լևոնիզմն է) ջախջախվելու է, և այս շրջանակում քաղաքական և իրավական ճանապարհով ասպարեզից հեռացվելու են հայրենիքի դավաճանները:

Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ է գիտակցում, որ Նիկոլին տապալելով՝ ազգային ուժերը գերեզմանելու են նիկոլիզմ-լևոնիզմը, նա սարսափած է այդ մտքից և կրկին ասպարեզ է գալիս՝ փրկելու լևոնիզմը: Տեր-Պետրոսյանը մի վայրկյանում հրաժարվեց կործանվող Նիկոլից, ավելին, պատրաստ է օժանդակել նրա կործանմանը՝ հետապնդելով մի բաղձալի նպատակ՝ որպեսզի Հայաստանում Նիկոլի կործանմամբ չվերանա լևոնիզմը: Այդ է նաև պատճառը, որ բոլոր իր վերջին առաջարկներում Տեր-Պետրոսյանը կոշտ ձևով բացառել է ՀՅ Դաշնակցության որևէ ձևաչափով ներկայությունը կամ մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

Փաստենք՝ և՛ 2008, և՛ 2018 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա գաղափարների ու ծրագրերի գավառական մարմնացում Նիկոլ Փաշինյանը (նրանց սատարող կազմաքանդիչ ուժերի աջակցությամբ) գործել են և շարունակում են գործել ռևանշիստական ոգով ու ոճով՝ ընդդեմ ազգային ուժերի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց, ընդդեմ նրանց, որոնց ժամանակին պարտվել են: Համընդհանուր քաոսի մեջ ոչ – ոք հարց չտվեց՝ ինչու՞ 2018 թ. մերժեցին Սերժ Սարգսյանին, սակայն հաշված օրեր անց բանտարկեցին Ռոբերտ Քոչարյանին: Ինչու՞: Տեր-Պետրոսյանը կարո՞ղ է ազնվորեն տալ այս հարցի պատասխանը:

Մի կարևոր հանգամանք ևս. նախընտրական այս փուլում Քոչարյանի գլխավորած ազգային ուժերի դաշինքի դեմ հանդես գալով ռևանշիստական մոլուցքով՝ թե՛ Նիկոլը, թե՛ Տեր-Պետրոսյանն անուղղակիորեն փաստում են, որ իրենք արդեն պարտված են, այն է՝ ջախջախված է թե՛ Նիկոլի իշխանությունը, թե՛ նիկոլիզմ-լևոնիզմը:

Հ.Գ. Անձնական վրեժը Սիրիայից բերած, այն ողջ կյանքում սրտում անթեղած և իր պետական-քաղաքական գործունեության մեջ այն կարմիր թելի նման կիրառած՝ Կարմիր Հակոբի տղա Լևոն Տեր-Պետրոսյանն ուրիշներին անվանում է ռևանշիստ և, առհասարակ, խոսում է ռևանշիզմից. այս ամենն արդեն զավեշտ է:

Վահե Սարգսյան

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica