close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելական ոստիկանությունը Երուսաղեմում հարձակվել է հավատացյալների վրա Ալ Աքսա մզկիթում. կան հարյուրավոր վիրավորներ

Աշխարհ

8 Մայիսի 2021, 10:30
 Իսրայելական ոստիկանությունը Երուսաղեմում հարձակվել է հավատացյալների վրա Ալ Աքսա մզկիթում. կան հարյուրավոր վիրավորներ

Առնվազն 163 պաղեստինցի է վիրավորվել Արեւելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի վրա իսրայելական ոստիկանության հարձակման և այդ մզկիթի շուրջ բախումների արդյունքում: Այս մասին ասվում է Պաղեստինի Կարմիր մահիկի հաղորդագրության մեջ:

Իսրայելական ոստիկանությունը ներխուժել է սրբավայր մահմեդական ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ փորձելով ձայնային ու գազային նռնակներով ցրել հավատացյալներին:

Բախումներ են սկսվել պաղեստինցիների ու ոստիկանության միջև, որոնք փորձել են արգելափակել մուտքը մուսուլմանների համար սրբազան Ալ Աքսա մզկիթ:

Իսրայելի անվտանգության ուժերը խլացնող նռնակներ և ռետինե փամփուշտներ են արձակել ցուցարարների ուղղությամբ, իսկ պաղեստինցիները պատասխանել են՝ քարեր և ապակե շշեր նետելով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica