close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ամենից շատ անհրաժեշտ է բանական մարդկանց համերաշխություն և միասնություն․ Սերժ Սրապիոնյան

Քաղաքական

7 Մայիսի 2021, 17:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ամենից շատ անհրաժեշտ է բանական մարդկանց համերաշխություն և միասնություն․ Սերժ Սրապիոնյան

Համացանցում խոսվում  է սնկի նման աճող կուսակցությունների մասին, բայց հակառակ կողմից էլ պետք է նայել․ մենք մտածող ժողովուրդ ենք, մոտեցումը տարբեր է՝ նպատակն է մեկը, թողնվել է մեկ ելք օրհասական վիճակից դուրս գալու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը «Քաղաքացիական խորհուրդ» կազմակերպության հավաքին։

«Դուք ամեն օր վկա եք՝ ինչ համառությամբ, օրենքները ոտնատակ տալով, Սահմանադրությունը տրորելով մարդիկ երկիրը տանում են կործանման։ Այդ կուսակցությունները լավ օրից չէ, որ ձևավորվում են, մնացել է միայն այդ ճանապարհը՝ լծակ ձեռք բերելու։ Բայց այդ 100-ից ավելի կուսակցություններին ես կոչ եմ անում գնալ զորավարի մատնանշած ճանապարհով․ մեզ ամենից շատ անհրաժեշտ է բանական մարդկանց համերաշխություն և միասնություն․ միայն սա է ճանապարհը»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Նա նշեց, որ «Քաղաքացիական խորհուրդ» կառույցի նախաձեռնողը եղել է Կոմանդոսը, և դժվար է գերագնահատել այն դերը, որ կատարել է մեր գեներալը հաղթանակի համը զգալու գործում։

500 մտավորականներ՝ արվեստի, մշակույթի գործիչներ, առանց տարաձայության, ստորագրել են հուշագիրը։

«44-օրյա պատերազմից հետո այն ներքին ցավը, որ ապրում էր գեներալը, որ զսպում էր, ինչպես ամեն հզոր հայր՝ իր զավակի կորստի լուրը լսելիս, բայց ծանր ցավը և կամքը՝ վերականգնել մեր արժանապատվությունը, հաղթողի զգացողությունը, և մենք համագործակցության ենք գնում, և ես բերել եմ այդ 500 մտավորականների՝ օգնական լինելու խոսքը»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica