close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպական երկրները Իսրայելին կոչ են անում հրաժարվել պաղեստինյան տարածքներում շինարարությունից

Աշխարհ

7 Մայիսի 2021, 14:24
 Եվրոպական երկրները Իսրայելին կոչ են անում հրաժարվել պաղեստինյան տարածքներում շինարարությունից

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան և Իտալիան Իսրայելին կոչ են անում դադարեցնել բնակավայրերի շինարարությունը Հորդանան գետի արևմտյան ափին: Այս մասին ասվում է հինգշաբթի այդ երկրների արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ:

«Մենք Իսրայելի կառավարությանը հորդորում ենք հետ կանչել  Հորդանան գետի ափին գտնվող՝ գրավված Հար Հոմա բնակավայրում 540 բնակելի շենքերի շինարարություն սկսելու որոշումը և դադարեցնել գրավյալ պաղեստինյան տարածքներում բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը,- ասվում է հաղորդագրությունում:- Բնակավայրերն անօրինական են՝ միջազգային օրենսդրության համաձայն, և վտանգ են ներկայացնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների համար»։

Հինգ երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների կարծիքով՝ «եթե Հար Հոմայում բնակավայրերն ընդլայնելու մասին որոշումը կյանքի կոչվի, դա կխաթարի  պաղեստինյան կենսունակ պետության՝ Իսրայելի և Պաղեստինյան պետության մայրաքաղաք Երուսաղեմով, հեռանկարները»:

«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ միակողմանի նախաձեռնություններից, վերսկսել երկխոսություն, որը վստահություն է ներշնչում, որ երկու երկրների համակեցության վրա հիմնված լուծում կլինի և հակամարտությունը կդադարեցվի» - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Իսրայելի կողմից Հորդանան գետի ափին շինարարությունը համարվում է իսրայելա-պաղեստինյան՝ տասնամյակների դիմակայությունը լուծելու հիմնական խոչընդոտներից մեկը: 2016-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց 2334 բանաձևը, որով Իսրայելից պահանջվում է անհապաղ դադարեցնել բնակեցման գործողությունները Պաղեստինի գրավյալ տարածքներում: Իսրայելը հայտարարել է, որ չի կատարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթի դրույթները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica