close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին շրջանառվող լուրերը

Առողջապահություն

7 Մայիսի 2021, 12:03
 ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին շրջանառվող լուրերը

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է պոլիկլինիկաների, հիվանդանոցների աշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշել է, որ անհիմն մեղադրանքներ են:

«Նախ, նախարարությունը նման խնդիր չի դրել իր առջև: Դրանից բացի, վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացն ակտիվ թափ է ստացել և բնականոն ընթացքով աշխատանքները շարունակվում են՝ շնորհիվ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձր մակարդակի: Հայաստանն ունի բավարար չափով պատվաստանյութ ռիսկի խմբի մեր քաղաքացիների համար և մյուս խմբերի անձանց ևս հասանելի դարձնելու համար նախարարի հրամանով սահմանվել է այն, որ 18-ից բարձր քաղաքացիները կամավորության սկզբունքով կարող են պատվաստվել: Ընդգծում եմ՝ կամավորության սկզբունքով, պարտադիր ոչինչ չկա»,-ասել է Հռիփսիմե Խաչատրյանը:

Հայաստանն ունի «AstraZeneca», «Sputnik V», « CoronaVac» պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած  պոլիկլինիկայում ՝ անկախ գրանցման  վայրից:  Պատվաստումներն անվճար  են նաև  օտարերկրյա քաղաքացիների համար:

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00: Գործում են նաև պատվաստումային շարժական խմբերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica