close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից գնել է 117,3 միլիոն ԱՄՆ դոլարի զենք. Anadolu

Տարածաշրջան

7 Մայիսի 2021, 12:15
 Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից գնել է 117,3 միլիոն ԱՄՆ դոլարի զենք.  Anadolu

2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով՝ Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել թուրքական զենքի գնման հարցում. հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության և Թուրքիայի արտահանողների ասամբլեայի՝ հունվար-ապրիլին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն ապրանքների արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 47,7% -ով՝ մինչև 949,744 մլն դոլար: Հիմնական գնորդը 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին Միացյալ Նահանգներն էին՝ 386.113 միլիոն դոլար (56% աճ)»,- նշում է գործակալությունը:

Ադրբեջանը երկրորդ տեղում է: Հունվար-ապրիլ ամիսներին այս երկիրը Թուրքիայից 117,315 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 13,3 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ:

Ադրբեջանին հաջորդում են ԱՄԷ-ն`90.299 միլիոն դոլար, Բանգլադեշը՝ 57.827 միլիոն դոլար, և Գերմանիան` 50.014 միլիոն դոլար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica