close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆեյսբուքի ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել, հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ

Հասարակություն

6 Մայիսի 2021, 23:45
 Ֆեյսբուքի ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել, հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ

Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ եւ 30 Instagram հաշիվ. Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաեւ Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ 15 500 դոլար. Սքրինշոթներից երեւում է, որ ֆեյքաբուծարանը նաեւ հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։

Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված եւ ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել։

Նկարին ադրբեջանական ֆեյքերի օրինակներն են»,- գրել է նա:

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica