close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանական իշխանության հանցագործ միտքը պատրաստվում է զանգվածային ընտրակեղծիքների․ Անի Կարապետյան

Հասարակություն

6 Մայիսի 2021, 19:39
 Փաշինյանական իշխանության հանցագործ միտքը պատրաստվում է զանգվածային ընտրակեղծիքների․ Անի Կարապետյան

Անի Կարապետյանը գրում է․

«Երկիրը կապիտուլյացիայի տարած իշխանությունները, ինչպես պարզվում է, առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են զանգվածային կեղծիքների: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, արդեն մշակվել է ընտրակաշառքի կատարելագործված տեխնոլոգիա, ըստ որի` գումարը ընտրողին փոխանցվելու է ոչ թե առձեռն, այլ բանկային փոխանցման միջոցով: Իշխանական շրջանակներում նաև հաշվարկել են, որ այդպիսով նաև կապահովեն սեփական անվտանգությունը` եթե հանկարծ աղմուկ բարձրանա, կդադարեցնեն գործընթացը: Դա ավելի ձեռնտու է, քան ինչ-որ ծառի տակ կամ գրասենյակում պրիմիտիվ փող բաժանելը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ անբարո, սրբապիղծ և անհայրենիք է, վաղուց գիտենք: Բայց նրանց հանցագործ միտքը չի դադարում զարմացնել: Ամեն գնով վերարտադրվել ձգտող այս հեղափոխական կլանը, փաստորեն, կանգ չի առնում ոչնչի առջև, շարունակում է խախտել ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը: Փաստորեն, Նիկոլի և նրա հանցակիցների խոսքի վստահությունն առ այն, որ իրենք վերցնելու են ձայների մեծամասնությունը, բխում է այն ընտրակեղծիքներից, որոնք նրանք արդեն նախաձեռնել են:

Ըստ իս, մոտակա 40-50 օրում հայաստանյան բանկերի վրա պետք է սահմանել որոշակի և հստակ վերահսկողություն, թեկուզ և միջազգային մասշտաբով, ինչը կխանգարի նրանց պլանները ընտրակաշառքի մասով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica