close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է «Sputnik V»-ի նոր առաքումներ դեպի Հայաստան

Քաղաքական

6 Մայիսի 2021, 13:23
 Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է «Sputnik V»-ի նոր առաքումներ դեպի Հայաստան

Առաջիկա ամիսներին Ռուսաստանը նախատեսում է «Sputnik V» պատվաստանյութի նոր առաքումներ դեպի Հայաստան, քննարկվում է 1 միլիոն դեղաչափ մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«COVID-19 համաճարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հարցում: «Sputnik V» պատվաստանյութերի մի խմբաքանակ առաքվել է անվճար: Անցյալ ամիս ժամանել է այս պատվաստանյութի մեկ այլ խմբաքանակ`15 հազար դեղաչափ: Մոտակա ժամանակները նախատեսվում են լրացուցիչ առաքումներ, մշակվում է մեր հայ ընկերների խնդրանքը 1 միլիոն դեղաչափ տրամադրելու վերաբերյալ»,- ասել է նա  Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica