close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը հայտարարել է Արցախում իրավիճակի կարգավորման մասին

Աշխարհ

6 Մայիսի 2021, 12:55
 Լավրովը հայտարարել է Արցախում իրավիճակի կարգավորման մասին

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգալիորեն կարգավորվել է, աննշան միջադեպերը արագ և արդյունավետորեն լուծվում են ռուս խաղաղապահների կողմից: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում մենք նկատում ենք դրական միտումներ: Իրավիճակը տեղում զգալիորեն կարգավորվել է: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը գործում է որպես անվտանգության երաշխավոր, այն տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Փոքր միջադեպեր, առանց որոնց, հավանաբար, ոչ մի գործողություն տեղի չի ունենում, արագ և արդյունավետորեն լուծվում են մեր խաղաղապահ զինծառայողների կողմից: Նրանք նաև մշտական ուշադրություն են դարձնում ռազմագերիների փոխանակման ավարտին»,- ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

Լավրովը նաև նշել է, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը «ակտիվ, ռիթմիկ աշխատում է»: «Մենք շահագրգռված ենք, որ այս աշխատանքը հետագայում էլ շարունակվի, նպաստի Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը` Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացումն ապահովելու համար»,- շեշտել է նա:

Իր հերթին, Այվազյանը նշել է, որ նախարարներն «արդեն քննարկել են ԼՂ կարգավորման վերաբերյալ մի քանի հարցեր»: «Այս համատեքստում մենք կարևորում ենք ԵԱՀԿ եռյակի հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Ամենակարևոր խնդիրն է ապահովել, որ Ադրբեջանը կատարի բոլոր ռազմագերիների և ձերբակալված անձանց ազատումը, այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև շարունակական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ տվյալները»,- հավելել է հայ նախարարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica