close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս շենքից, որի տեղում այժմ Աշտարակի քաղաքապետարանն է, 1918 թ. մայիսի հանրահավաքին ելույթ են ունեցել Դրոն և ՀՅԴ Աշտարակի կոմիտեի ներկայացուցիչը

Հասարակություն

5 Մայիսի 2021, 21:59
 Այս շենքից, որի տեղում այժմ Աշտարակի քաղաքապետարանն է, 1918 թ. մայիսի հանրահավաքին ելույթ են ունեցել Դրոն և ՀՅԴ Աշտարակի կոմիտեի ներկայացուցիչը
ՀՅԴ պատմության թանգարանի աշխատակից Անի Մելքոնյանը գրում է.

«Մեծահարուստ Փարվանյանների տունն է Աշտարակում։
 
Այս տան պատշգամբից 1918թ.մայիսին՝ ժողովրդի ոգեկոչման նպատակով, տեղի է ունեցել հանրահավաք, որը ղեկավարել է Դրոն և ՀՅԴ Աշտարակի կոմիտեի ներկայացուցիչ Հովհաննես Փարվանյանը:1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։
 
Հ.Գ. Տունը քանդվել է 1972-ին, դրա տեղում այժմ Աշտարակի քաղաքապետարանի շենքն է։
 
Մաս առ մաս, մեր պատմության թանկ էջերը հավաքել ու հրապարակել է պետք։
 
Լուսանկարի ու տեղեկության համար շնորհակալ եմ ընկեր Կարեն Լիպարիտի Շահազիզյանին»:
 
Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica