close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջարկելու ենք ոչ թե պոպուլիստական, այլ իրատեսական գաղափարներ. Վահե Հակոբյան

Քաղաքական

5 Մայիսի 2021, 18:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջարկելու ենք ոչ թե պոպուլիստական, այլ իրատեսական գաղափարներ. Վահե Հակոբյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հանրությանն առաջարկելով էականորեն տարբերվող այլընտրանքներ, գաղափարներ ու ծրագրեր՝ ըստ Yerkir.am-ի «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում հայտարարեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Մեր կուսակցությունն ամենաժողովրդավարականն է, նրա կորիզը Սյունիքի համայնքների ղեկավարներն են, ովքեր արդեն ունեն վստահության քվե»,-ասաց նա։

Վահե Հակոբյանի խոսքով՝ կուսակցությունը, ակունքներում ունենալով Սյունյաց աշխարհը, չի սահմանափակվում Սյունիքով, այլ Սյունիքի մոդելով լուծելու է  Հայաստանի առաջ ծառացած խնդիրները։

«Սյունիքի անվտանգությունը մեր բոլոր մարզերի, և ընդհանրապես, Հայաստանի հիմնական խնդիրն է։ Բոլորս հասկանում ենք, որ երկրում  ամեն ինչ ընթանում է սխալ հունով, գիտակցում ենք, որ Հայաստանում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և քաղաքականություն մտնելը դիտարկում ենք որպես այդ փոփոխություններն իրականացնելու հնարավորություն։ Մենք քաջ գիտակցում ենք, որ քաղաքական հայտ ենք ներկայացնում ոչ սովորական պայմաններում, այլ պետության համար օրհասական ժամանակներում»,-ասաց նա։

Վահե Հակոբյանը նկատեց, որ իրենք հրապարակ են գալիս մի իրավիճակում, երբ աղմկոտ պոպուլիզմը լռեցրել է ցանկացած բանական միտք ու գաղափար, և քաղաքականության մեջ հաջողության հասնելու գրավականը դարձել է հանրությանը մոլորեցնելու կարողությունը, ստելու ու կեղծելու ունակությունը։ Բայց և այնպես, ասաց նա, իրենք չեն հուսալքվում և ավելի վճռական են, հավատում են, որ հնարավոր է երկխոսել հասարակության հետ և նրան առաջարկել ոչ թե պոպուլիստական, այլ՝ իրատեսական գաղափարներ, որոնք երկիրը դուրս կբերեն այս աղետալի վիճակից։

«Մենք պայքարելու ենք մեր  գաղափարներն իրագործելու համար։ Այս պայքարում մենք քաղաքական գործընթացի բոլոր միջոցներից օգտվելու ենք՝ չբացառելով համագործակցությունը առողջ քաղաքական ուժերի հետ՝ ընդհուպ մինչև միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը։ Այժմ մենք ակտիվ քաղաքական բանակցությունների մեջ ենք, և ես լիահույս եմ, որ մոտ ապագայում վերջնական որոշում կլինի»,- ասաց նա։

Վահե Հակոբյանն ասաց՝ իրենք, որպես քաղաքական ուժ, սկզբունքորեն մերժում են սուտը, կեղծիքը և իրենց գործունեությունը կառուցում են բացառապես գաղափարական և ծրագրային հարթություններում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica