close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանի հաշվեհամարին փոխանցվել է 4 միլիարդ 219 մլն 500 հազար դրամ, ո՞ւր են այդ գումարները. գնդապետ Հովհաննիսյան

Քաղաքական

5 Մայիսի 2021, 17:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանի հաշվեհամարին փոխանցվել է 4 միլիարդ 219 մլն 500 հազար դրամ, ո՞ւր են այդ գումարները. գնդապետ Հովհաննիսյան

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի անձնական հաշվեհամարին փոխանցվել է 4 միլիարդ 219 մլն 500 հազար դրամ, 8 մլն 400 հազար դոլար, 3 մլն 800 հազար դոլար, 1 մլն 250 հազար եվրո, 7 մլն ռուսական ռուբլի, եւ այդ գումարների ճակատագիրը անհայտ է. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասաց գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ իրական պայքար Նիկոլ Փաշինյանի օրոք չի մղվել, դրանք ամպագոռգոռ հայտարարություններ են եղել: «Երբ Փաշինյանը հայտարարեց՝ կոռուպցիայի դեմ հաջող պայքար է մղվել, եւ կոռուպցիան վերացել է Հայաստանից, հերթական անգամ ստեց, որովհետեւ երեք տարիների ընթացքում ՀՀ-ում կոռուպցիոն քրեական գործեր են հարուցվել դպրոցի 210 տնօրենի եւ համայնքների 40 ղեկավարի նկատմամբ՝ վիճելի հարցերի շուրջ: Այն ամպագոռգոռ հայտարարությունները թալանների, պալատների, պետական բյուջեի եւ այլնի վերաբերյալ, սին են, քանի որ կա՛մ քրեական գործերը հարուցվել են ու մերժվել, կա՛մ այդպիսիք չեն եղել: Նա այսօր չի կարող բերել որեւէ դատարանի կողմից ՀՀ-ի անունով ընդունված ակտ որեւէ կոռուպցիոն բացահայտման մասին»,- նշեց գնդապետը:

Որպես ապացույց այն բանի, որ Փաշինյանը ոչ միայն ոչինչ չի արել կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ, այլև հակառակը՝ ինքն ու իր տիկին Աննա Հակոբյանը թաթախված են կոռուպցիոն գործարքների մեջ, Հովհաննիսյանը ներկայացրեց մի քանի փաստեր: «Համաձայն «Կոմերսանտ» թերթի՝ Փաշինյանը 2019թ.-ին Դավոսում 1,5 միլիարդ եվրոյի արժեթղթերի բանակցություններ է վարել, եւ ԵՄ-ն հատուկ գաղտնի զեկույց է գրել այդ կոռուպցիոն գործարքների մասին, առ այն, թե որտեղի՞ց Աննա Հակոբյանին եւ Նիկոլ Փաշինյանին այդքան գումար, որ ցանկանում են գնել արժեթղթեր: Եվ այդ զեկույցից հետո եվրոպական ներդրողները Հայաստանի վրա խաչ քաշեցին, օգնությունները կրճատեցին, ներդրումները զրոյացրեցին»,- ասաց նա՝ նշելով, որ այս լուրը չի հերքվել ո՛չՓաշինյանի, ո՛չ կառավարության կողմից:

 «Փաշինյանի ընտանիքի հետ կապված այդ խայտառակ դանայան տակառը գործում է նաեւ հիմա: Ոչ ոք չի կարող ասել՝ այդ փողերը ուր են գնացել»,- հավելեց Հովհաննիսյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica