close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի. Նաիրի Հոխիկյան

Մշակույթ

5 Մայիսի 2021, 14:10
 Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի. Նաիրի Հոխիկյան

Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի․ ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Սա է թուրքական ու ադրբեջանական վարքը քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Հիմա հանում են գմբեթը իբր թե նորոգելու համար, բայց վստահեցնում եմ, այն չի նորոգվի որպես քրիստոնեական տաճար, այլ Պոլսի Սուրբ Սոֆիա տաճարի օրինակով կդառնա մզկիթ։ Թուրքիայի սահմանը բացելու դիմաց նրանց առաջնային պետք էին Շուշին ու Քարվաճառը»,- նշել է նա։

Հոխիկյանն ընդգծել է՝ մեր բերդաքաղաքը կդառնա թուրքական ազգայնամոլության, պանթուրքիզմի կենտրոն, որտեղ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի «Գորշ գայլերի» հոգևոր կենտրոնի։

 «Կհանդուրժե՞նք արդյոք մենք դա։ Չի կարելի հույս դնել միջազգային երկերեսանի հանրության վրա, որի համար մարդկային ճակատագրերն ու արժեքները հարաբերական են։ Շուշիի տաճարը նորից կդառնա իր հոյակերտ գմբեթով եկեղեցի միայն այն ժամանակ, երբ բերդաքաղաքում կրկին հայ զինվորը կանգնի», - գրել է թուրքագետը։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica