close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը հաջողությամբ փորձարկել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը

Տարածաշրջան

5 Մայիսի 2021, 16:42
 Իրանը հաջողությամբ փորձարկել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը

Իրանը չորեքշաբթի հայտարարել է անցյալ տարի մահացած իրանցի առաջատար միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին կոչված՝ իր սեփական «Ֆահրա» պատվաստանյութի հաջող փորձարկման մասին: Գիտնականի որդին, որպես կամավոր, փորձարկել է այն. հաղորդում է IRNA-ն:

Մարտին սկսվել են այս պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները, որը մշակվել էր Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական կենտրոնում՝ Ֆախրիզադեի գլխավորությամբ: Նա սպանվել էր անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգում: Իրանի մեջլիսի  ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպել էին իսրայելական հատուկ ծառայությունները`այլ երկրների հետախուզական գործակալությունների հնարավոր ներգրավմամբ:

Իրանը մշակել է կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութեր: Ապրիլի վերջին սկսվել էր COV Iran Barakat-ի փորձարկումների երրորդ (վերջնական) փուլը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica