close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհված զինծառայողի ծնողները հրաժարվել են Արցախի նախագահի մեդալից. պահաջը՝ արդար քննություն

Արցախ

4 Մայիսի 2021, 15:56
 Զոհված զինծառայողի ծնողները հրաժարվել են Արցախի նախագահի մեդալից. պահաջը՝ արդար քննություն

Սուրեն Եսայանը ծառայության անցավ Ջրականում (Ջաբրայիլ)։ Զորակոչվելուց երկու ամիս հետո սկսվեց Արցախի վերջին պատերազմը։ Սեպտեմբերի 27-ից՝ երկու շաբաթ, ամեն օր, հաճախ զանգում էր․ «Մա՛մ ջան, չմտածեք, ամեն ինչ լավ է, դիրքերում չենք, տանն ենք, տղերքը լավ են։ Եթե դուք լավ եք, ես լավ եմ»։ Ընտանիքի անդամները սրբորեն պահում են հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները․ վախ, տրտունջ, տագնապ չկա ձայնի մեջ։

Ընտանիքի անդամները Սուրենին տեսան միայն երդման արարողության ժամանակ՝ օգոստոսի վերջին օրերին։ Պատերազմը սկսվեց, եւ տան մինուճար որդուն տեսնել ծնողները այլեւս չկարողացան։ Պատերազմի դաշտից միայն մեկ լուսանկար է տուն հասել․ ընտանիքի ծանոթը ճակատում պատահաբար հանդիպել էր տղային ու նկարել։

Սուրենը կրթություն էր ստացել հնդկական Կալկաթայում, վերադարձել Հայրենիք՝ ուսումն այստեղ շարունակելու եւ Հայրենիքին զինվորական պարտքը տալու համար։ Վերջին անգամ խոսեցին հոկտեմբերի 10-ին․ դրանից հետո տղայից լուր չեղավ։ Ընտանիքի անդամները ենթադրում են՝ հենց այդ օրն էլ զոհվել է։ Ծնողները տղային հասուն տարիքում են ունեցել․ հայրը 48 տարեկան էր, մինչեւ Սուրենի լույս աշխարհ գալը՝ երեք աղջիկ էին ունեցել, ու Սուրենը քույրերի թիկունքն ու հենարանն էր։ «Նոր էր ծնվել,-պատմում է հայրը,-գիշերը սկսեց լացել, բոլորս արթնացանք։ Վեր կացանք ու ի՞նչ տեսնենք․ տունը վառվում է։ Սուրենս փրկեց մեզ»։

Տղայի մարմինը գտան պատերազմի ավարտից 1 ամիս հետո․ ԴՆԹ հետազոտությունները սկզբում հերքեցին, հետո հաստատեցին՝ Սուրենն է։ Վերջերս Եսայանների տուն մարդիկ եկան․ բերել էին Սուրենի՝ Արցախի նախագահի ուղարկած մեդալը, բայց ծնողները չեն ընդունել եւ հրաժարվել են մեդալից։ Նրանք սպասում են արդար դատաստանի․ բազմաթիվ հարցեր ունեն․ ո՞վ կազմակերպեց ու հրահրեց պատերազմը, ի՞նչ դավաճանություններ եղան, եւ ինչո՞ւ զոհվեցին ու վիրավորվեցին հազարավոր տղաներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica