close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իրանական շրջանակներում նորից սկսել են խոսել, որ Սյունիք-Զանգեզուրի հավանական կորուստը աղետ է լինելու Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար». Արամ Շահնազարյան. 168.am

Քաղաքական

4 Մայիսի 2021, 13:27
 «Իրանական շրջանակներում նորից սկսել են խոսել, որ Սյունիք-Զանգեզուրի հավանական կորուստը աղետ է լինելու Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար». Արամ Շահնազարյան. 168.am

Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, վերջերս Ալիևը նույնիսկ սպառնացել էր, թե «Զանգեզուրի միջանցք են ունենալու՝ ուզում է Հայաստանը, թե ոչ. եթե ցանկանա, ավելի հեշտ այդ հարցը կլուծվի, եթե չուզի, ուժով կլուծեն»։

Թե ինչպես են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական հայտարարություններն ընդունվում Իրանում, 168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշեց, որ Իրանում մտահոգությամբ են հետևում Մեղրիի կամ, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապված զարգացումներին:

 «Թեհրանում թե պետական, և թե փորձագիտական ու լրագրողական շրջանակները քաջ գիտակցում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ ներառված 9-րդ կետի, այսինքն, Մեղրիի միջանցքի կյանքի կոչումը ցանկացած ձևաչափով ինչ անվտանգային հետևանքներ կարող է ունենալ Իրանի ազգային անվտանգության համար: Եվ հենց դա է խնդիրը, որ իրենց մեծապես մտահոգում է այս վտանգավոր գաղափարի կյանքի կոչումը: Չմոռանանք հենց պատերազմից հետո արտգործնախարար Զարիֆի այցը Հայաստան և իր կատարած հայտարարությունը, որտեղ նա նշեց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է: Խոսքն ուղղակիորեն վերաբերում էր ՀՀ հարավային շրջաններին, մասնավորապես, Սյունիքին, Մեղրիի միջանցքին: Իրենք գիտեն՝ եթե այդ կապը կտրվի, եթե այդ միջանցքը կամ Սյունիք-Զանգեզուրն անցնի թուրք-ադրբեջանական ալյանսի վերահսկողությանը, ինչպիսի անվտանգային հետևանքներ կլինեն Իրանի համար՝ թե ազգային անվտանգության, և թե տարածքային ամբողջականության առումով: Իզուր չէ, որ այս պահին Իրանում պանթուրքիստական, անջատողական շրջանակները փորձում են անընդհատ թմբկահարել հենց Մեղրիի միջանցքի հարցը:
 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica