close
Եղանակը Երևանում
10 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենն ԱՄՆ-ին թույլատրել է ռազմական ուղղակի օգնություն ցույց տալ Ադրբեջանին

Աշխարհ

4 Մայիսի 2021, 13:40
 Բայդենն ԱՄՆ-ին թույլատրել է ռազմական ուղղակի օգնություն ցույց տալ Ադրբեջանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարաձգել է Ազատության աջակցության ակտի 907-րդ փոփոխության կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի ուղղակի ռազմական օգնությունը Ադրբեջանին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղեկացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 907-րդ փոփոխության չկիրառման ռեժիմի երկարացման մասին:

907 ուղղումն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1992 թ. և արգելում է ԱՄՆ վարչակազմին՝ օգնություն տրամադրել Բաքվին կառավարական գծով`կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ:

Այնուամենայնիվ, 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Կոնգրեսը ընդունեց «Արտասահմանյան հատկացումների մասին» օրենքը՝ ամերիկացի նախագահին տալով 907 փոփոխությունից հրաժարվելու լիազորություն:

Պետք է հավելենք նաև, որ,  սկսած 2001 թվականից, ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ շրջանցում էր այդ օրենքը, սակայն այս տարվա շրջանցումը տարակուսանք  է առաջացնում 2020 թ. աշնանը տեղի ունեցած պատերազմում Ադրբեջանի իրականացրած գործողությունների պատճառով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica