close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Հասարակություն

4 Մայիսի 2021, 10:32
 Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

 

Երևան

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

·         Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

·         Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի 1-ից-40 համարներ, Քրիստափորի 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,

 ·         Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-ից-21, Բագրատունյաց 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր:


Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ

·         Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica