close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է. Ստեփան Դանիելյան

Քաղաքական

3 Մայիսի 2021, 14:31
 Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է. Ստեփան Դանիելյան

Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը (կներեք, որ «իշխանություն» բառն եմ օգտագործում իրենց նրանց մասին խոսելիս) փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հերթով գանք.

- նրանք խոստանում էին տնտեսական հեղափոխություն,

- սոցիալական ռևանշ (վերաբաշխել  ունեցվածքը հարուստներից աղքատներին),

- արժանապատիվ ապագա (ըստ երևույթին դա աղքատության հաղթարում պետք է նշանակեր),

- արդարություն, որի տակ, ըստ «ժողովրդի» արձագանքների պետք էր հասկանալ հարուստներին, նախկին իշխանավորներին լցնել բանտերը, իսկ ոմանց ցուցադրական նվաստացնել,

- «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», ինչի կոնկրետ բովանդակությունը շատ դժվար է հասկանալ  և այլն։

Հիմա փորձենք ռացիոնալ կերպ գնահատել, թե տնտեսական զարգացման համար ինչ նախապայմաններ են պետք։

Տնտեսական զարգացման համար պետք են մի շարք առաջնային նախապայմաններ․

- սեփականության անձեռնմխելիություն, որը տնտեսության զարգացման համար ավելի կարևոր է, քան արդար ընտրություններն ու պայմանական դեմոկրատիան (դա իմ տեսակետը չէ, այլ աշխարհի ամենահանրաճանաչ տնտեսագետների կարծիքն է),

- քաղաքական համակարգի կայունություն, որը կկարողանա երկար ժամանակ ապահովել պետության կայունությունը և ընտրված քաղաքական կուրսի երկարաժամկետ ապոհովումը,

- դատական համակարգի անկախությունը (գոնե տնտեսական գործերում) քաղաքական համակարգից։

Վերը ասվածը չի նշանակում, որ ես դեմ եմ արդար ընտրություններին, կամ ժողովրդավարությանը, սակայն տնտեսության զարգացման և վերը նշված խմբավորման խոստումների համար դրանք առանցքային չեն (ցանկալի են, բայց պարտադիր չեն), ինչի օրինակները կարող ենք տեսնել Չինաստանում, Հարավային Կորեայում (որի տնտեսական զարգացումը սկսվել է ավտորիտար ռեժիմների պայմաններում), Սինգապուրում և այլն, օրինակները շատ են։

Ինչի եմ սա ասում։ Գործող «իշխանությունն» այս երեք տարիների ընթացքում ամեն ինչ ճիշտ հակառակն է արել ու եթե հնարավորություն ունենա, նույն կերպ շարունակելու է։ Այնպես որ աղքատ, բայց հպարտ քաղաքացիների հույսերը, որ այս ռեժիմի պայմաններում կարող է տնտեսական զարգացում լինել, սին են և խաբուսիկ»,- գրել է Դանիելյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica