close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջազի միջազգային օրը Երևանում չի կայանա. Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել

Մշակույթ

30 Ապրիլի 2021, 12:33
 Ջազի միջազգային օրը Երևանում չի կայանա. Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել

Մայիսի 1-ին՝  ժամը 13:00-ին ,Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի մամուլի ասուլիսը:

Թեման՝ Երևանի քաղաքապետարանը առանց հիմնավոր պատճառների մերժել է Ջազի հայկական ասոցիացիայի՝ Երևանում Ջազի միջազգային օրն անցկացնելու նախաձեռնությունը:

Ասուլիսի ընթացքում Կամո Մովսեսյանը կհրապարակի Երևանի քաղաքապետարանի գրավոր մերժման բովանդակությունը և կներկայացնի դրա՝ անհիմն լինելու փաստերը:

Ջազի միջազգային օրը Երևանում անցկացվում է 2012 թ․ ապրիլի 30-ից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ջազի կնքահայր Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ապրիլի 30-ը հռչակեց Ջազի միջազգային օր: Առաջին իսկ տարվանից ջազի միջազգային տոնին միացել է նաև Երևանը, միջոցառումը 9 տարի  շարունակ եղել է Երևանի քաղաքապետարանի միջոցառումների ցանկում: Ջազի միջազգային օրն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, իրականացրել է և Ջազի հայկական ասոցիացիան: Այս տարի պետք է նշվեր 10-րդ անգամ,  ի դեպ, միջոցառումը դեռ կա այդ ցանկում: 

Ջազի միջազգային օրը բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երևան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: 

Ջազի միջազգային օրը Երևանում տոն դարձնելու հանգամանքը  նկատել են նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակում: Ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ են ուղարկել Ջազի հայկական ասոցիոցիային: Շնորհակալություն են հայտնել, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica