close
Եղանակը Երևանում
31 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրենց ճանապարհով չընթացող մարդիկ ենք․ Աշտարակի և Գավառի սոցծառայության պետերին ևս ապօրինի ազատել են աշխատանքից

Քաղաքական

30 Ապրիլի 2021, 11:08
 Իրենց ճանապարհով չընթացող մարդիկ ենք․ Աշտարակի և Գավառի սոցծառայության պետերին ևս ապօրինի ազատել են աշխատանքից

Աշտարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Կարեն Շահազիզյանին, այլ դաշնակցականների պես, ազատել են աշխատանքից ընտրություններին ընդառաջ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Միասնական սոցիալական ծառայություն ստեղծելու և հիմնարկի վերակազմակերպման անվան տակ՝ գործող իշխանությունները մասսայաբար ազատվում են այլախոհներից։

Կարեն Շահազիզյանը փաստաթղթերն ուղարկել է, որպեսզի մասնակցի Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի բաժնի պետի, նաև դրան կից Սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերի բաժնի պետի մրցույթներին․ ո՛չ զանգել են, ո՛չ տեղեկացրել արդյունքի մասին, նախկին պաշտոնից էլ ազատել են։

«Իրենց ճանապարհով չընթացող մարդիկ ենք։ Բաժնի պետը արդեն նշանակված է՝ Ապարանի պետին բերել են Աշտարակում պետ։ Երևի իրենց խաչը պաչել է, էլի»,-ասաց Կարեն Շահազիզյանը։

Նա նշեց, որ շատերին՝ անգամ 30 տարվա ստաժ ունեցողներին, վերանշանակել են, իսկ այլախոհներին, այդ թվում՝ դաշնակցականներին, ասել են՝ հին եք։

«Մարդկանց իրենց դիմումի համաձայն նշանակել են, ինձ՝ ընդհանրապես, ո՛չ կանչել են, ո՛չ խոսել, երևի որ դաշնակցական եմ՝ ժողովրդի թշնամի եմ, ժամանակին մեր պապերն էին ժողովրդի թշնամի, հիմա էլ մենք ենք»,-ասաց Աշտարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետը։

Նա 10 տարուց ավելի աշխատանքային փորձ ունի սոցծառայության ոլորտում, որևէ նկատողություն, աշխատանքից դժգոհություն չունի, բայց ազատել են՝ խախտելով Աշխատանքային օրենսգիրքն ու Քաղծառայության մասին օրենքը․ անգամ իր պաշտոնին հավասար կամ ավելի ցածր պաշտոն չեն առաջարկել, այնինչ պարտավոր էին։

Նույն գործելաոճն է Սևանի և Գավառի սոցծառայությունների՝ դաշնակցական պետերի հանդեպ։

Նրանք ևս համոզված են, որ հետապնդումը կուսակցական հիմքով է։ Ասում են՝ այս մաքրումներով զբաղվող փոխնախարար Աննա Ժամակոչյանը անգամ հարկ չի համարել հանդիպել, բացատրություն տալ, մասնագիտական հարցազրույց վարել, պարզապես մարզպետարաններին հրահանգել է, որ իրենց համար անցանկալի անձանց ազատեն՝ առանց նոր աշխատանք առաջարկելու։

Բանն այն է, որ առջևում ընտրություններ են, իսկ սոցծառայությունների ոլորտը բազմաճյուղ և բազմաթիվ աշխատակիցներով կառույցներ ունի բոլոր մարզերում․ այդ կառույցների պետերը, հավանաբար, պետք է յուրային լինեն՝ ընտրություններին ձայն բերելու համար։

Նշենք, որ այս մաքրումների համար իրավական հիմք ունենալու նպատակով փաշինյանական կառավարությունը որոշում է ընդունել, ինչպես նաև փոփոխություն կատարել Քաղծառայության մասին օրենքում՝ վերացնելով քաղծառայողների պաշտպանական մեխանիզմները։ Սա ևս մեկ ապօրինություն է՝ արդեն ամենաբարձր մակարդակով։

Մինչ այդ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Փաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով,

և Դաշնակցական սոցծառայողների զանգվածային ազատումներն աշխատանքից շարունակվում են․ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica