close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքամետ քաղաքականությունն է պատճառը, նախարարը հենց սկզբում է ասել, որ թուրքական շուկա պետք է մտնենք. գյուղոլորտի կրճատված աշխատակից

Տնտեսական

29 Ապրիլի 2021, 13:10
 Թուրքամետ քաղաքականությունն է պատճառը, նախարարը հենց սկզբում է ասել, որ թուրքական շուկա պետք է մտնենք. գյուղոլորտի կրճատված աշխատակից

Գյուղատնտեսության ոլորտի վրա մենք, կարող ենք ասել, խաչ ենք քաշել։ ՀՀ-ում գյուղատնտեսությամբ զբաղվում է 30 տոկոսը։ Գյուղնախարարություն չունենք, և համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը, ու դրանով արդեն ավելի մեծ խաչ է քաշում  գյուղատնտեսության վրա։ Այս ամենը լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարության մարզային վարչության աշխատակիցը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք կրճատվում է։ Աշխատակիցները ակցիա են անում կառավարության շենքի մոտ։

«Մեզ երեկ չէ առաջին օրը գրություն է եկել, որ օպտիմալացվել ենք։ Հիմնավորումը՝ իբր մոնիտորինգ են արել, արդյունավետություն են գնահատել, դրա հիման վրա։ Թուրքամետ քաղաքականությունն է պատճառը, պարոն Վահան Քերոբյանը հենց սկզբում է ասել, որ թուրքական շուկա պետք է մտնենք»,- ասաց աշխատակիցը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica