close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահազանգ. «նախընտրական բացատրական աշխատանքներ» ոստիկանությունում՝ կրթական համակարգի ներկայացուցիչների հետ

Քաղաքական

27 Ապրիլի 2021, 21:13
 Ահազանգ. «նախընտրական բացատրական աշխատանքներ» ոստիկանությունում՝ կրթական համակարգի ներկայացուցիչների հետ
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը գրում է.

«Ուրեմն մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ որ շինծու գործով:
 
Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ:
 
Ստորև ներկայացված փաստաթղթում պարզ երևում է, որ քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերվող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, 10-յակներով տեղավորում են ( լցնում են ) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում:
 
Էն մի հատ ծամածռվող դեմքով քաղաքապետ ունեինք՝ խոսքս ուղղում եմ իրեն՝ Հայկ Մարության, դու թասիբ ունե՞ս, արա՛, քո աշխատակիցներին են քարշ տալիս ոստիկանության բաժիններով, թե՞ ինքդ ես խրախուսում ոստիկանության նման գործելաոճը, որպեսզի կապիտուլյանտի համար քվեներ ապահովեք:
 
Իսկ հիմա կոչ եմ անում կրթօջախներում աշխատող մեր սիրելի քաղաքացիներին՝ մի վախեցեք ոստիկաններից և քաղաքապետարանի պաշտոնյաներից: Պահանջեք ամեն բան օրենքի շրջանականերում կատարել, դիմեք փաստաբաններին և առանց իրենց մի գնացեք ոստիկանություն:
 
Ինքս իմ բոլոր հնարավորություններով պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուրին, ով կունենա դրա կարիքը:
 
Առանց թուրքի Հայստան լինելու է»:
 
Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica