close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները. Ավետիք Իշխանյան

Քաղաքական

27 Ապրիլի 2021, 16:55
 Առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները. Ավետիք Իշխանյան

Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ, ընդդիմադիր գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, որն իր գրառումը վերնագրել է «Նողկանք»:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ քննչական կոմիտե էր հրավիրվել, նույնպես ընդդիմադիր գործիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։ Օրեր առաջ, ՀՔԾ էր հրավիրվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը, որին կարճ ժամանակ անց հետևեց, Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։

Այս ամենն արդեն նողկալի է, բայց առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները, կործանելով ոչ միայն մարդկային ճակատագրեր, այլև՝ հայրենիքը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica