close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Հեքիմյանի գործով իրավական խամաճիկությունը ակնառու է դարձնում, որ նպատակը քաղաքական է․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

27 Ապրիլի 2021, 14:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Հեքիմյանի գործով իրավական խամաճիկությունը ակնառու է դարձնում, որ նպատակը քաղաքական է․ Արծվիկ Մինասյան

5-րդ օրն է, որ այս իրավական խամաճիկությունը ակնառու է դարձնում, որ նպատակը հստակ քաղաքական ուղղվածությամբ ճնշումներ գործադրելն է, իսկ առանձին դեպքերում նույնիսկ բռնաճնշում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, ուր քննվում էր իր ազգականին՝ Հայկ Հեքիմյանին, կալանավորելու միջնորդությունը։

Նրա համար ակնհայտ է, որ իր ազգականը լինելու գործոնը դեր խաղացել է Հայկ Հեքիմյանի հանդեպ հետապնդումների համար։

«Դեռևս ապրիլի 22-ին 14 անձի բերման ենթարկելուց հետո հարուցված է աբսուրդի մակարդակի մի քրեական գործ խուլիգանության հատկանիշներով, որով փորձ է արվում պայքարող երիտասարդներին, արժանապատվությունը հարգող, գնահատող անձանց դիտարկել որպես խուլիգաններ կամ, առնվազն, խուլիգանության համար կասկածվողներ։ Իսկ Հայկի պարագայում նաև, իբր, բռնություն գործադրող։ Այն դեպքում, երբ ոչ միայն ակնհայտորեն հայրենիքը դավադիր պատերազմի ներքաշած, զոհերի և հաշմանդամների բերած իշխանությունը, որ օր առաջ պետք է հեռանար, շարունակում է իր ազգադավ պահվածքը՝ հանձնելով մեր հայրենիքի տարածքները, և երբ արժանապատիվ հայը՝ Սյունիքից մինչև Երևան, պահանջում է կոնկրետ պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, պարզվում է, այս մարդիկ հանկարծ դառնում են խուլիգաններ կամ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրած անձինք»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ Հայկի պարագան ընդհանրապես աբսուրդ է․ տեսագրության մեջ երևում է, որ ոստիկանը ակնհայտ արմունկով հարվածներ է հասցնում երիտասարդի գլխին՝ շատ վտանգավոր հարվածներ, և միայն դրանից հետո է Հայկը պատասխանում, և, գուցե, աֆեկտի ազդեցության տակ՝ «երկու դաստիարակչական պատասխան տալիս»։

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Մարտիրոսյանն է, ենթադրաբար, Հայկ Հեքիմյանի կալանավորման հարցը դատավոր Տաթևիկ Գրիգորյանից վերամակագրել Գագիկ Պողոսյանին։ Պաշտպանը բացարկի արդյունավետ իրականացման իրավունքից օգտվելու համար դիմել է Մնացական Մարտիրոսյանին՝ վերամակագրման պատճառները պարզելու և փաստաթղթեր ստանալու համար, թե արդյո՞ք մակագրման ընթացքում խախտումներ կան։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։

Հայկ Հեքիմյանի պաշտպանն էլ նշեց, որ Հեքիմյանին կալանավորելու ո՛չ հիմք կա, ո՛չ պայման։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica