close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Հեքիմյանի գործով նիստը հետաձգվեց մինչև ժամը 17։00-ն․ եթե վերամակագրումը կասկած չառաջացնի, նիստը կշարունակեն

Քաղաքական

27 Ապրիլի 2021, 14:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Հեքիմյանի գործով նիստը հետաձգվեց մինչև ժամը 17։00-ն․ եթե վերամակագրումը կասկած չառաջացնի, նիստը կշարունակեն

Հայկ Հեքիմյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև այսօր՝ ժամը 17։00-ն՝ հայտնում է Yerkir.am-ը:

Պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց՝ մինչ այդ համապատասխան տեղեկատվություն կստանա, թե ինչո՞ւ է իր պաշտպանյալի գործը դատավոր Տաթևիկ Գրիգորյանից վերամակագրվել մեկ այլ դատավորի՝ Գագիկ Պողոսյանին։

«Եթե վերամակագրումը կասկած չառաջացնի, նիստը կշարունակենք բնականոն հունով, հակառակ դեպքում՝ կներկայկացնեմ ինքնաբացարկի միջնորդություն»,-ասաց Հայկ Հեքիմյանի պաշտպանը։

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Մարտիրոսյանն է, ենթադրաբար, Հայկ Հեքիմյանի կալանավորման հարցը դատավոր Տաթևիկ Գրիգորյանից վերամակագրել Գագիկ Պողոսյանին։ Պաշտպանը բացարկի արդյունավետ իրականացման իրավունքից օգտվելու համար դիմել էր Մնացական Մարտիրոսյանին՝ վերամակագրման պատճառները պարզելու և համապատասխան փաստաթղթերը ստանալու համար, թե արդյո՞ք մակագրման ընթացքում խախտումներ կան։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica