close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ իշխանավորները ազատ խոսքի նկատմամբ որդեգրել են սուլթան Համիդ 2-ի քաղաքականությունը. Արթուր Եղիազարյան

Քաղաքական

24 Ապրիլի 2021, 14:50
 ՀՀ  իշխանավորները ազատ խոսքի նկատմամբ  որդեգրել են սուլթան Համիդ 2-ի քաղաքականությունը. Արթուր Եղիազարյան
 ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օսմանյան կայսրության հայասպան Սուլթան Աբդուլ Համիդ 2-ի հրամանով արգելվել էր ջրի քիմիական բանաձևի գրավոր նկարագրությունը՝ H²O: Համիդ 2-րդը կարծում էր, թե մարդիկ ջրի բանաձևով ակնարկում են, որ Համիդ 2-րդը զրո է:
Օրերս ՀՀ-ում արգելվել է «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացումը, այն պատճառաբանությամբ, թե իբրև ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ հասցեին։ Հիշեցնեմ, որ սույն ներկայացումը բեմում խաղարկվում է 1981 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը 6 տարեկան էր, իսկ Աննա Հակոբյանը՝ 3։
Կարծում եմ, ՀՀ որոշ իշխանավորներ, ազատ խոսքի նկատմամբ որդեգրել են սուլթան Համիդ 2-ի քաղաքականությունը և իրենք իսկ լավ իմանալով իրենց՝ «լավագույնս» տալիս են իրենց ինքնագնահատականը, տառապելով սեփական վախերից ու թերարժեքության բարդույթներից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica