close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդկանց արգելում են բարձրանալ Ծիծեռնակաբերդ, մինչև կապիտուլյանտը նկարվի, իջնի. ինքնահաստատվում է՝ ինչպես Եռաբլուրում. Անժելա Էլիբեգովա

Քաղաքական

24 Ապրիլի 2021, 13:41
 Մարդկանց արգելում են բարձրանալ Ծիծեռնակաբերդ, մինչև կապիտուլյանտը նկարվի, իջնի. ինքնահաստատվում է՝ ինչպես Եռաբլուրում. Անժելա Էլիբեգովա

Մարդկանց ճանապարհը փակել են և արգելում են բարձրանալ Ծիծեռնակաբերդ, մինչև կապիտուլյանտը նկարվի, իջնի, նոր քաղաքացիները կարողանան հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին. ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Կարո՞ղ էր առավոտ շուտ գնալ ու չխանգարել մարդկանց հոսքին, իհարկե, կարող էր։ Կարո՞ղ էր արագ ու աննկատ կազմակերպել, որ մարդկանց բազմություն չկուտակվի սպասելով, իհարկե, կարող էր։ Կարո՞ղ էր ամբողջ տարածքը կաթվածահար չանել իր աննախադեպ անվտանգության միջոցներով ու ևս մեկ անգամ չընդգծել, որ ինքը շատ կարևոր մարդ ա, չէ, չէր կարող: Նախ, որովհետև վախենում ա իր ժողովրդից, երկրորդ՝ սա միակ միջոցն ա մնացել իր կարևորությունը ընդգծելու և բարդույթները հաղթահարելու համար։ Ինքնահաստատվում ա Ծիծեռնակաբերդում, ոնց որ Եռաբլուրում էր ինքնահաստատվում, որովհետև շիրիմները պատասխան չեն տա», - գրել է ադրբեջանագետը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica