close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդպիսի տեսակի հետ ինչի՞ մասին խոսեմ, ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ շփման եզր․ Գորիսի քաղաքապետը՝ Փաշինյանի մասին

Քաղաքական

23 Ապրիլի 2021, 22:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդպիսի տեսակի հետ ինչի՞ մասին խոսեմ, ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ շփման եզր․ Գորիսի քաղաքապետը՝ Փաշինյանի մասին

Ես ձեր նշած անձին վերջին անգամ տեսել եմ պատերազմի ժամանակ, երբ ինքն էր հրավիրել, ասաց՝ պետք է անցնենք Սյունիքի ինքնապաշտպանությանը այն դեպքում, որ պատերազմը դեռ 140 կմ այն կողմ էր՝ ըստ Yerkir.am-ի Փաշինյանի մասին ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատարանի բակում, որտեղ շարունակվում է բողոքի ակցիան ի աջակցություն Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի։

«Մարդը, ում համար մեկ է այդ ամեն ինչը, որ տղաները արյունով պահել էին գոնե այդ բուֆերային գոտին, այդպիսի տեսակի հետ ինչի՞ մասին խոսեմ, ես ոչ ցանկություն ունեմ իր հետ բան խոսելու, ոչ թե որևիցե շփման եզրեր ունեմ»,-ասաց Առուշ Առուշանյանը։

Նա համոզված է, որ Թուրքիայի հետ սահմանները բացելը տնտեսական որևէ օգուտ չի ունենա, միայն բացասական։

«Մենք տեսնում են մեր հարևան երկրում՝ Վրաստանում, ինչ է տեղի ունենում․ այնտեղ մեծ գումարներով գնել են հողեր և այլն։ Ավելին ասեմ, եթե, օրինակ, մեր երկրում ինչ-որ հատվածում տենդեր լինի, համոզված եմ, որ նրանց ընկերությունները կգան և շատ ցածր գներով կշահեն և մեր որևէ շինարարական ընկերություն չի կարող աշխատել, դա կլինի իրենց քաղաքականությունը։ Միանշանակ մեր ազգաբնակչության համար լավ չի լինի»,-ասաց Առուշանյանը։

Բացի այդ, նա նկատեց, որ սահմանը բացելու անհրաժեշտություն չկա․ «Այսօր որևիցե խնդիր կա՞ գնալ թշնամու տարածք, հետ գալու, որևիցե մեկի համար խնդիր չէ, չէ՞, որևէ բան բերել կամ տանել»։

Մեղրիով Նախիջանը Ադրբեջանին կապելու պարագայում այդ երկաթուղուց հայերի օգտվելն էլ Գորիսի քաղաքապետը կասկածի տակ առավ, ասաց՝ ավագ սենդից են տեղեկացված, որ նույնիսկ ռուսների ժամանակ է հաճախ խնդիրներ եղել։

«Մեր գենետիկ կոդում է դրված՝ նրանք մեր թշնամիներն են, միլիոնավոր հայերի կյանք են խլել, հետևաբար, ինչպե՞ս կարող ենք նրանց հետ հարաբերություններ հաստատել»,- հավելեց նա։

Առուշ Առուշանյանի համոզմամբ՝ այսքանից հետո «բարեկամությունը» ավելի վտանգավոր թուրք է, քան այն թուրքը, որ գիտենք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica