close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդամենը 6 ամիս առաջ կոտորել են մեր ժողովրդին, սրանք Հայաստանում ինչո՞ւ են թուրքասիրության քարոզ անում․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

23 Ապրիլի 2021, 20:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդամենը 6 ամիս առաջ կոտորել են մեր ժողովրդին, սրանք Հայաստանում ինչո՞ւ են թուրքասիրության քարոզ անում․ Ի․ Սաղաթելյան

Այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ ուրանալու, նրանք ծնկի են եկել թուրքերի առջև՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում՝ Ջահերով երթից առաջ։

«Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկը ստանձնած թիմը վաղուց չի սպասարկում հայ ժողովրդի շահերը և, սկսած իր անվտանգության խորհրդի քարտուղարից, սպասարկում են թշնամու շահերը այն պարագայում, որ ընդամենը 6 ամիս առաջ կոտորել են մեր ժողովրդին, նվաճել են մեր հայրենիքի մի կարևոր ու զգալի մասը, դեռ ունենք անհետ կորածներ, վիրավորների վերքերը չչորացած, կարո՞ղ եք բացատրել, սրանք Հայաստանում ինչո՞ւ են թուրքասիրության քարոզ անում։ Ովքեր այս օրերին ասում են՝ գնալու ենք, նվաճենք Զանգեզուրը, Երևանը, ասում են՝ դրանք մեր թշնամիները չեն։ Բա լավ, թշնամիներ չեն, ի՞նչ են»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք երբեք դեմ չեն հայ-թուրքական հարաբերություններին, բայց խնդիրն այն է, թե ինչի հաշվին․ եթե այդ հաշտեցումը տեղի է ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին՝ իրենք դեմ են այդ հարաբերություններին և ամեն ինչ անելու են, որ նման հարաբերություններ չլինեն։

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ Փաշինյանն արժանի չէ այցելելու Ցեղասպանության հուշարձան, բայց իրենք չեն գնա նրան արգելելու ճանապարհով զուտ նրա համար, քանի որ Ապրիլի 24-ը իրենց համար շատ խորհրդանշական օր է։

Սյունիքի դեպքերին անդրադառնալով՝ ՀՅԴ ԳՀՄ ներկայացուցիչն ասաց, որ իշխանություններն ամեն ինչ անելու են սյունեցուն խեղճացնելու համար, բայց դա նրանց մոտ չի ստացվի, քանի որ այն տղերքը, ովքեր պաշտպանել են և պաշտպանելու են Սյունիքը՝ թույլ չեն տալու։

«Եվ մենք ամբողջությամբ Սյունիքի կողքին ենք, Սյունիքը մեր կողքին է, որովհետև Սյունիքը մեր դարպասն է և մենք չպետք է թույլ տանք, որ այս չարիքի կառավարությունը թուլացնի մեր դարպասը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica