close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող տեղեկատվական վահանակներ են տեղադրվել

Հասարակություն

23 Ապրիլի 2021, 19:47
 Մոսկվայում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող տեղեկատվական վահանակներ են տեղադրվել

Մոսկվայում ապրիլի 24-ին ընդառաջ Ռուսաստանի հայերի միության ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող տեղեկատվական վահանակներ են տեղադրվել։ Այդ մասին ասվում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ Ռուսաստանի հայերի միությունը տեղադրել է վահանակները Մոսկվայի փողոցներում, ինչպես նախորդ տարիներին, որպես հիշեցում, որ ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրել է իր պատմության ամենադաժան էջը՝ Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ամերիկահայերը նույնպես բարձրաձայնել են և կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փենսիլվանիայի Հայ Դատի գրասենյակը հսկայական տեղեկատվական վահանակներ է տեղադրել նահանգի Բաքս եւ Մոնտգոմերի շրջաններում՝  կոչ անելով Բայդենին «արժանապատվորեն և խիզախաբար ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica