close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլի 24-ին դավաճանների կառավարության նախաձեռնությամբ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն է կատարվելու, մաեստրո՛, Արցախը հանձնողների հետ շփումը Ձեզ պատիվ բերո՞ւմ է․ Միհրան Հակոբյան

Հասարակություն

23 Ապրիլի 2021, 15:09
 Ապրիլի 24-ին դավաճանների կառավարության նախաձեռնությամբ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն է կատարվելու, մաեստրո՛, Արցախը հանձնողների հետ շփումը Ձեզ պատիվ բերո՞ւմ է․ Միհրան Հակոբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ապրիլի 24-ին Մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն են կատարելու:

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Դավաճանների կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմն է կատարվելու: Մաեստրո, Դուք հրավիրվա՞ծ եք դավաճանների կառավարության միջոցառմանը: Մաեստրո, եթե Դուք ներկա եք լինելու, ապա արդյո՞ք դա չի նշանակում, որ շարունակում եք թուրք Նիկոլի մոտ «հարսանիքի գեներալ» աշխատել: Մաեստրո, Դուք ի՞նչ խղճով եք թույլ տալու, որ համերգի ժամանակ դավաճանները մոտենան Ձեզ ու ձեռք սեղմեն: Մաեստրո, Արցախ հանձնողների ու մեր 5000 տղաներին զոհաբերած վիժվածքների հետ շփումը Ձեզ պատիվ բերու՞մ է: Իսկ թե չի բերում, այդ դեպքում ի՞նչ է բերում: Մաեստրո, շուրջ 5 ամիս է անցել հայ ժողովրդի պատմության վերջին 100-ամյակի ամենամեծ աղետ-խայտառակությունից, ի վերջո՝ ո՞րն է Ձեր լռության պատճառը կամ գինը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica