close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր` ժամը 15։00-ին, ծանուցվել ենք մասնակցելու քննչական գործողության. Մեղրիի քաղաքապետի պաշտպան

Իրավունք

23 Ապրիլի 2021, 14:52
 Այսօր` ժամը 15։00-ին, ծանուցվել ենք մասնակցելու քննչական գործողության. Մեղրիի քաղաքապետի պաշտպան

Մեղրիի քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը դատարանի նախագահին ուղղված իր գրության պատասխանը ստացել է: Այս մասին Պապոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:

Ըստ նրա՝ պատասխանից պարզ է դառնում, որ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր կողմից ներկայացված բողոքի քննարկումը դատարանի նախագահի կողմից է մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին, այսինքն՝ էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրություն չի եղել։

«Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է, և հենց դատավոր Շահվերդյանը պետք է քննարկի Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։ Սա բավարար հիմք է անվստահության համար՝ ինչո՞ւ հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, ով, ըստ մամուլում առկա տեղեկությունների, հայտնի է որպես «իշխանության սրտի դատավորներից մեկը», ինչպես նաև հանրային և քաղաքական գործիչների մասով «անհիմն կալանքեր տվող դատավոր»։ Արդեն առավել քան պարզ է, թե երեկ դատավոր Շահվերդյանն ինչու դատական նիստ չհրավիրեց՝ անհապաղության սկզբունքից ելնելով։ 

Այսօր՝ ժամը 15։00-ին, ծանուցվել ենք մասնակցելու քննչական գործողության։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամին մեղադրանք է առաջադրվելու, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան, և քանի որ ձերբակալման իրավաչափությունը քննարկելու մասին բողոքը մակագրվել է Շահվերդյանին, բնականաբար, կալանավորման միջնորդությունը ևս կքննարկի Շահվերդյանը։

Զերծ մնալով վերացական դատողություններից՝ ես ընդամենը հորդորում եմ պարոն Շահվերդյանին ցուցաբերել բացառիկ սկզբունքայնություն և արժանապատվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, այն է՝ արդարություն»,- գրել է Գայանե Պապոյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica