close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի քանի հարյուր միլիոն դոլարի կամ միլիարդի համար սահմանի բացում մուրալը ևս դավաճանություն է․ Հրաչ Վարժապետեան. ԼՈՒՐԵՐ․com

Քաղաքական

23 Ապրիլի 2021, 14:43
 Մի քանի հարյուր միլիոն դոլարի կամ միլիարդի համար սահմանի բացում մուրալը ևս դավաճանություն է․ Հրաչ Վարժապետեան. ԼՈՒՐԵՐ․com

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է Եվրոպայում գործունեություն ծավալող դաշնակցական, քաղաքական և հասարակական գործիչ Հրաչ Վարժապետեանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ կարծիք ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման հետևանքների, իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերյալ։ 

Պարոն Վարժապետեան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին ընդառաջ։ Արդյոք ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։  

- Անշուշտ, այդ օրը տեղի պետք է ունենան հավաքներ, երթեր՝ թրքական դեսպանատների և հյուպատոսարանների առջև, Փարիզի, Մարսելի, Լիոնի, Վալանսի և այլ քաղաքների մեջ: Ցեղասպանության ոգեկոչումը մեզ համար սրբազան պարտք է, և ոչ՝ սոսկ նշումներ, այլ՝ պահանջատիրության վերահաստատում՝ ներազգային և քաղաքական մակարդակով: Թուրքիայից  մեր պահանջատիրությունը անդառնալի է:

 

Ի՞նչ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերյալ: 

- Դիրքորոշում հայտնելուց առաջ նախ ասեմ, որ այս ողորմելի իշխանությունները և իրենց վարքագիծը ոչ մի արժեք չեն ներկայացնում: Նրանք հեղինակազրկված ու բարոյալքված են թե՛ սեփական ազգի, թե՛ միջազգային հանրության կողմից: Հետևաբար, իրենց վարած թրքամետ քաղաքականությունն արժեք ունի նույնիսկ Անկարայի համար, որովհետև թշնամի պետությունը լավ գիտի, որ հայ ազգը կմերժի նման վարքագիծը: Հայաստանի վարչախմբի մանկլավիկները խաղաղասիրության իրենց կոչերը թող պահեն իրենց: Թուրքիան և Ադրբեջանը մեզ համար կմնան թշնամի, այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընդունել իրենց գործած ցեղասպանությունը ու կշարունակեն այս գծով իրենց ժխտողականությունը և այնքան ժամանակ, քանի դեռ չեն հատուցել հայ ժողովրդին հասցրած՝ բարոյական, նյութական և հողային վնասների համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica