close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան հայտարարել է, որ Սիրիայում անցկացվելիք նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն

Տարածաշրջան

23 Ապրիլի 2021, 17:40
 Անկարան հայտարարել է, որ Սիրիայում անցկացվելիք նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն

Սիրիայում նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2021 թվականի մայիսի 26-ին, միջազգային հանրության կողմից չեն կարող համարվել օրինական: Այս կարծիքը ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը:

«Սիրիայի ռեժիմի (նախագահ Բաշար ալ Ասադի) կողմից 2021 թվականի մայիսի 26-ին հայտարարված նախագահական ընտրություններն անհամատեղելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-ի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի չափանիշների հետ: Ընտրությունները, որոնք  7 մլն սիրիացու զրկել են ընտրելու իրավունքից,  ազատ և արդար չեն կարող համարվել օրինական միջազգային հանրության կողմից», - ասել է Բիլգիչը:

Նրա խոսքով՝ «Թուրքիան կշարունակի աջակցել սիրիական հակամարտության քաղաքական լուծում գտնելու ջանքերին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica