close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիային ուղղված մեղադրանքները համարել է «կեղծ»

Տարածաշրջան

23 Ապրիլի 2021, 11:34
 Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիային ուղղված մեղադրանքները համարել է «կեղծ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կպաշտպանի ճշմարտությունը` 1915-ին Հայոց ցեղասպանության «կեղծ» և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքների ֆոնին:

Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, հրաժարվել էր դա անել՝ վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից:

«Նախագահն ասաց, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել ճշմարտությունը նրանց դեմ, ովքեր ստում են, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության մասին և քաղաքական դրդապատճառներով սատարում  այդ զրպարտությանը»,- նշվում է Էրդողանի վարչակազմի հաղորդագրության մեջ, որն ամփոփել է Էրդողանի նախագահությամբ անցկացված բարձրագույն խորհրդատվական նիստը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica