close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մուրադովին կփոխե՞ն․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

23 Ապրիլի 2021, 08:46
 Մուրադովին կփոխե՞ն․ «Հրապարակ»

«Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը մի քանի օր է՝ ՌԴ-ում է, պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով (За заслуги перед отечеством)։ Շուտով կլրանա վեցամսյա ժամկետը, ինչ Մուրադովն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գնդի հրամանատարն է։ Համաձայն պայմանագրի՝ վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող են փոխել հրամանատարին, սակայն դա իմպերատիվ պահանջ չէ։ Դատելով փաստից, որ նրան մեդալ են շնորհում, ՌԴ իշխանությունները գոհ են Մուրադովի ծառայությունից, եւ չի բացառվում, որ հրամանատարի փոփոխություն տեղի չունենա։ Թեեւ Արցախում խոսում են, որ Մուրադովի փոխարեն հնարավոր է Արցախ գործուղեն մի ռուս ծովակալ գեներալի»,- գրում է թերթը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica