close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիներն ունեն բոլոր իրավուքները՝ վարչապետի աթոռին կառչած անձին վռնդելու Սյունիքից. Սաղաթելյան

Քաղաքական

22 Ապրիլի 2021, 20:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիներն ունեն բոլոր իրավուքները՝ վարչապետի աթոռին կառչած անձին վռնդելու Սյունիքից. Սաղաթելյան

Սյունեցիներն ունեն բոլոր իրավուքները՝ վարչապետի աթոռին կառչած անձին վռնդելու Սյունիքից, քանի որ իրենք ամեն օր իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության գործունեության հետևանքները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ի աջակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների  Երևանում տեղի ունեցած հանրահավաքի մեկնարկին լրագրողների հետ զրույցում:

«Այդ գնահատման հարցում իրենք միանշանակ ճիշտ են, որ սա չարիք է, Սյունիքում և ամբողջ Հայաստանում անելիք չունի։ Այդ ֆոնի վրա Ալիևը կրկին խոսում է Մեղրիի միջանցքը, Զանգեզուրը վերցնելու մասին։ Սրանք, գոնե պատասխանեն Ալիևին, Ադրբեջանի իշխանություններին, այդ մուռը հանում են սյունեցիներից»,-նշեց նա։

Այսօրվա ՔԿ-ի, ԱԱԾ-ի բռնությունները սյունեցիների նկատմամբ խայտառակություն է, ասաց Իշխան Սաղաթելյանը, սրան մեր ժողովուրդը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա։

«Հաշվի առնելով, որ անցած 3 տարիներին բանակի գեներալիտետի, բազմաթիվ անհատների նկատմամբ քրեական գործեր են հարուցել, հետապնդել, թուլացրել են բանակը և մեզ տարել պարտության, հիմա նույնը անում են Սյունիքում։ Եթե այսօրվա Սյունիքի ղեկավարներին, ակտիվիստներին, նրանց, ովքեր նաև պատերազմի օրերին ցույց տվեցին, որ իրենց հայրենիքի համար իրենց կյանքը կարող են դնել, այդ մարդկանց մեկուսացնում են, ձերբակալում են, կալանավորում են, այո՛, մենք ունենք այդ իրավունքը ասելու, որ չի բացառվում այսուհետև Մեղրու միջանցք զիջեն, երկաթուղու անվան տակ Սյունիքը զիջեն»,-ասաց նա։

Այս իշխանությունը վտանգավոր է, արձանագրեց Իշխան Սաղաթելյանը, սա չարիքի կառավարություն է մեր ժողովրդի գլխին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ Սյունիքում տեղի ունեցածը խուլիգանություն էր և սյունեցիներին պետք է ստորացնելով բերման ենթարկեն։ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց՝ ի՞նչ է նշանակում «պետք է պատժենք, պետք է ստորացնենք», գալու է ժամանակը, որ իրենց ստորացնելու ենք մինչեւ վերջ այդ ողբերգության ու աղետի համար, որ բերեցին մեր ժողովրդի գլխին, Սյունեցիները պայքարում են իրենց հայրենիքի համար, դրա իրավունքն ունեն:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հանրահավաքի նպատակը  ձերբակալվածներին՝ Սյունիքի մեր ժողովրդին, աջակցություն հայտնելն է:

«Մենք կշարժվենք նաեւ դատախազություն, որտեղ հստակ պահանջներ կհնչեցնենք: Այսօր քննչականում տեղի ունեցած այդ խայտառակությունը պետք է ստանա արժանի պատասխան՝ նաեւ իրավական հետեւանքներով: Երեք տարի առաջ որ ասում էին՝ կփռենք ասֆալտին, հիմա սա է իրենց նպատակը, բայց ինքը չի հասկանում, որ վաղուց ինքն ու իր թիմն են փռված ասֆալտին: Իր գնալու ժամանակն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցչի մեկնաբանություններն ամբողջությամբ՝ ստորև.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica