close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը խորհուրդ չեն տալիս ընտրությունների նախաշեմին փոփոխություններ իրականացնել Ընտրական օրենսգրքում

Հասարակություն

22 Ապրիլի 2021, 18:26
 Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը խորհուրդ չեն տալիս ընտրությունների նախաշեմին փոփոխություններ իրականացնել Ընտրական օրենսգրքում

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել են Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը: Այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ադեկվատ ժամկետները: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին` Ընտրական օրենսգիրքը և համապատասխան օրենսդրությունը վերանայելու հարցում:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը, ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներից հետո, հայտարարել էր, որ նախատեսում են 2021 թվականի հունիսի 20-ին անցկացնել  արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica